«Ժողովուրդը» գրում է.

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այս համաներումը կազդի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի և այս գործով անցնող մյուս ներկայացուցիչների վրա։ Իսկ այդ անձինք, որոնց մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, քիչ չեն՝ մոտ 20-30 հոգի։ Միայն Վ. Խաչիկյանի հետ նույն քրեական գործով ամբաստանյալի աթոռին նստած է 12 հոգի։ Բայց կան նաև անձինք, որոնց գործով դատաքննությունը տեղի է ունեցել առանձին, նրանք արդեն իսկ դատապարտվել են պատժի։ Վ Խաչիկյանի և կենսաթոշակների ու նպաստների յուրացման գործով անցնող մյուս անձանց վրա համաներումը կանդրադառնա ոչ թե անմիջապես, այլ կկրճատվի նրանց պատժաժամկետը, եթե դատարանը նրանց դատապարտի մինչև 10 տարվա ազատազրկման, ապա պատժի մեկ երրորդը կրելու դեպքում նրանք կարող են ազատ արձակվել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: