Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ–ի X-ի էջում արված գրառման մեջ։
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։
Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը»։