Միացյալ Նահանգները ռազմական միջոցներ, դրանց թվում՝ նավեր, տեղափոխում է Մերձավոր Արևելք՝ ի պատասխան Իրանի վրա Իսրայելի հարվածների և սպասելով Թեհրանի հնարավոր պատասխանին, The Washington Post-ին հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։
Ռազմածովային ուժերը երկու ականակիր, դրանց թվում USS Thomas Hudner-ը, դեպի Արևելյան Միջերկրական ծով են տեղափոխում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարների հետ՝ իրավիճակը քննարկելու համար։