«ԲՀԿ–ամերձ կայքերում Սամվել Կարապետյանի դեմ մի քանի հրապարակումներ են եղել, ինչից հետո «գործին» խառնվել է այս օրերին Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանը, ով զանգահարել է Գագիկ Ծւսռուկյանին և ասել՝ էս ի՞նչ եք անում, Սամվելը մեր ընկերն է։ Ծառուկյանն ասել է՝ ես կապ չունեմ, իմ ընկերն էլ է։ Հիշեցենք, որ հրապարակումներում խոսքը գնում է Կարապետյանների կողմից այնպիսի կայքերում գովազդ տեղադրելու մասին, որոնք դեմ են Մաքսային միությանը։

Իրականում ԲՀԿ-ական շրջանակներին դուր չի գալիս, որ Կարապետյանների հարաբերությունները նախագահական և վարչապետական թիմերի հետ լավացել են։ Հիշեցնենք նաև, որ բավական հավաստի լուրեր կան, որ առաջիկայում Մաքսային միության հետ աշխատող վերպետական մարմինը ղեկավարելու է Կարեն Կարապետյանը, այսինքն՝ Ռուսաստանի հետ ուղիղ գծով նա է աշխատելու»,–գրում է Հրապարակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: