Իսրայելի կառավարությունը թերագնահատել է վերախմբավորում իրականացնելու Իրանի իշխանությունների ունակությունը՝ հանրապետության բարձրաստիճան զինվորականների զոհվելուց հետո։ Այս մասին CNN հեռուստաընկերության հարցազրույցում հայտնել է Քուինսիի պատասխանատու պետական կառավարման ինստիտուտի փոխնախագահ Թրիտա Փարսին։

Ըստ նրա՝ Իսրայելը կարծում էր, որ «խախտել» է Իրանի հրամանատարության եւ կառավարման [համակարգը]՝ հարվածներ հասցնելով, որոնց պատճառով զոհվել են Իրանի Զինված ուժերի բարձրագույն ղեկավարության մի քանի անդամներ։ Բայց ավելի ուշ Իսրայելն «արագ վերանայել» է այդ դիրքորոշումը։ «Նրանք թերագնահատել են վերախմբավորվելու Իրանի ունակությունը»,- նշել է վերլուծաբանը։ Նա նշել է, որ իրանական հրթիռները դեռ «հաջողությամբ ներթափանցում են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների միջով»։