«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սերժ Սարգսյանը վերջին շրջանում «քեֆերից» աչք չի բացում: Նա հանգստյան օրերին մասնակցել է ոչ միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքի արարողությանը, այլև, ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ իր լավատեղյակ աղբյուրներից, իր ներկայությամբ պատվել է ԱԺ նախկին պատգամավոր, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանի դստեր հարսանեկան արարողությունը:
Դրանից առաջ էլ մասնակցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի երեխաների պսակադրությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կտրականապես չէր ընդունում հարսանեկան հրավերները, իսկ հուղարկավորություններին գրեթե երբեք չէր մասնակցում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: