Ամստերդամի «Այաքսը» հետաքրքրված է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։

Հոլանդական ակումբը կփորձի այս ամռանը ձեռք բերել նրա տրանսֆերը, հաղորդում է sport-express.ru-ն։

Անցած մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։