ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բելգիա պատվիրակություն գործուղելու մասին։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի հուլիսի 7-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն»,- ասված է որոշման մեջ։
Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։