ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա առաջին դեպքն էր Իսլամական հեղափոխությունից ի վեր, երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի ներսում գտնվող թիրախներին: Այս մասին հաղորդել է The New York Times (NYT)-ը:

Ըստ թերթի՝ նախագահ Դոնալդ Թրամփը, այսպիսով, ուղղակիորեն ներքաշել է ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ բաց հակամարտության մեջ, ինչից նրա նախորդները՝ սկսած Ջիմի Քարթերից, տասնամյակներ շարունակ խուսափել էին: Թերթը նշում է, որ հարվածը համարվում է պատերազմական ակտ: