ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց բրազիլական «Պամեյրասի» հետ։
A խմբում երկու թիմերն էլ վաստակեցին 5 միավոր եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ։
Պորտուգալական «Պորտուն» 4:4 հաշվով ոչ ոքի խաղաց Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ։ Երկու թիմերն էլ ունեն 2 միավոր եւ ավարտեցին պայքարը։
Աշխարհի ակումբային առաջնություն, A խումբ, երրորդ տուր
«Պորտու» (Պորտուգալիա) - «Ալ Ահլի» (Եգիպտոս)՝ 4:4
Ռոդրիգու Մորա, 23, Ուիլիամ Գոմես, 50, Զայդու Զանուզի, 53, Պեպե, 89 - Վեսամ Աբու Ալի, 15, 45+2, 11մ, 51, Մոհամեդ Բեն Ռոմդաեն, 64
«Ինտեր Մայամի» (ԱՄՆ) - «Պալմեյրաս» (Բրազիլիա)՝ 2:2
Տադեո Ալենդե, 16, Լուիս Սուարես, 65 - Պաուլինյո, 80, Մաուրիսիո, 88