Իսրայելի ռազմական արշավը Իրանի դեմ չի ավարտվել, առջևում նոր փուլ է, բայց այժմ զինվորականների ուշադրությունը կվերադառնա Գազայի հատվածում ընթացող մարտական գործողություններին։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը՝ օպերատիվ խորհրդակցությունից հետո։
«Մենք ավարտել ենք կարևոր փուլ, բայց Իրանի դեմ արշավը չի ավարտվել։ Մենք մտնում ենք նոր փուլ՝ հիմնվելով ներկայիս փուլի նվաճումների վրա», – ասել է ռազմական գործիչը։