Մեծ Բրիտանիան պետք է ակտիվորեն պատրաստվի իր տարածքում պատերազմի հնարավորությանը, ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հրապարակած Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։

Փաստաթղթի հրապարակումը վաղուց էր պլանավորված, սակայն հրապարակվեց ի պատասխան իր միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածներից 48 ժամ անց բրիտանական բազաների վրա հարձակվելու մասին Իրանի սպառնալիքից հետո, հաղորդում է BBC-ն։

Փաստաթղթի հեղինակներն իրենց մռայլ կանխատեսումները և նոր պաշտպանական ռազմավարության անհրաժեշտությունը պարզաբանել են աշխարհում հարաճուն անկայունությամբ՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների ֆոնին։

 

Բացի դրանից, փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի կիբերհարձակումներն ու դիվերսիաները, ինչպես նաև «իրանական թշնամական գործունեությունն» արդեն իսկ ակտիվանում են անմիջապես Մեծ Բրիտանիայի տարածքում, և այդ երկրներից լսվում է նաև միջուկային հռետորաբանություն, որն ուղղված է բրիտանական կառավարության որոշումների ընդունման տարածքը սահմանափակելուն։

Դրանից հետո հեղինակները գրում են. «[...] Շատ տարիների ընթացքում առաջին անգամ մենք ստիպված կլինենք ակտիվորեն պատրաստվել այն հնարավորությանը, որ Մեծ Բրիտանիայի տարածքը կարող է հայտնվել ուղղակի սպառնալիքի տակ, հնարավոր է՝ ռազմական սցենարի դեպքում»։

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը բազմիցս հերքել է, որ Ռուսաստանը որևէ սպառնալիք է ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար։ Դեսպանությունը դեռևս որևէ նոր հայտարարություն չի արել ազգային անվտանգության ռազմավարության հրապարակման առնչությամբ։