ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսպանիային կստիպի կրկնակի վճարել ծախսերի նպատակային ցուցանիշները չկատարելու համար: Ավել վաղ Իսպանիայիի կառավարությունը հայտարարել էր, որ ցանկանում է՝ պաշտպանական ծախսերը մնան ՀՆԱ-ի 2%-ի մակարդակին։
«Նրանք լավ են գործում, տնտեսությունը հիանալի վիճակում է, և եթե ինչ-որ վատ բան պատահի, տնտեսությունը կարող է փլուզվել։ Մենք բանակցություններ ենք վարում Իսպանիայի հետ առևտրային համաձայնագրի շուրջ, նրանց կստիպենք կրկնակի վճարել։ Ես իսկապես լուրջ եմ վերաբերվում դրան», -ըստ Sky News-ի՝ նշել է նա։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու որոշումը «հսկայական հաղթանակ» է անվանել, գրում է DW-ն։
Բացի դրանից, Թրամփն ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն առաջարկել է վերադարձնել իր նախկին ՝ «Պատերազմի նախարարություն» անվանումը: