Երգչուհի D’Litte-ն ունի յուրահատուկ տաղանդ. նա իր ամեն նոր ստեղծագործությամբ կարողանում է դիպչել հոգու ամենանուրբ լարերին՝ ստիպելով վերապրել ու խոստովանել այն, ինչ հաճախ փորձում ես պահել սրտիդ ամենանուրբ խորքերում:

Երգչուհին ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «Աչքերիդ փայլը», որը սիրուն անպատասխան նվիրվելու մասին է:

 

Երգը դիպչել է շատերի սրտերին ու արդեն վիրուսային է դարձել համացանցում:

Երգի հեղինակը հենց ինքը՝ Լիլիթն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Ալեն Մանուկյանը:

Հոլովակի հերոսներին մարմնավորում են Լաուրա Աթաջանյանը, Վարուժան Մարգարյանը, Ելենա Բորիսենկոն եւ Կառլեն Սարգսյանը: