Այսօր ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարարից հետաքրքրվեցինք, թե հնավարո՞ր է արդյոք, որ համաներումը կիրառվի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի վրա, ինչին նախարարն արձագանքեց. «Եթե դատավճիռ չկա, չի կարող համաներումն ազղել տվյալ անձի վրա: Համաներումն ազդել, նշանակում է երեք բան. առաջին` անմիջապես ազատում, երկրորդը` եթե իքս պատիժ է սահմանված, դրա մի մասը նա կրել է, ազատում, և երրորդ ` պատժի չկրած մասի կրճատում: Պետք է նայել հոդվածները; Այն հոդվածները, որոնք արգելված է նրանց նկատմամբ համաներում տարածելը, Վազգեն Խաչիկյանին այս պահին մեղսագրվող հոդվածները սահմանափակումների տակ չեն ընկնում, որը կտարածվի, չեմ կարող ասել»:

 

Նախարարը նշեց, որ նույնն էլ վերաբերվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհանես Թամամյանին:

 

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ այս համաներումը կազդի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի և այս գործով անցնող մյուս ներկայացուցիչների վրա։