Մեքսիկայի հավաքականի եւ մեքսիկական «Տիխուանայի» կիսապաշտպան Խիլբերտու Մորան դարձավ միջազգային տիտղոս նվաճած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։

Մեքսիկայի հավաքականը նվաճել է Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի թիմին։

Մորան տիտղոսակիր է դարձել 16 տարեկան եւ 265 օրականում։

Նա գերազանցել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի ռեկորդը, որը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 17 տարեկան եւ 1 օրականում։

Նախքան այդ ռեկորդակիրը բրազիլացի Պելեն էր (17 տարեկան եւ 249 օրական)։