Спорт Экспресс պարբերականը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 11 տուրից հետո կազմել է լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Այս ցանկում տեղ են գրավել նաև Սպարտակի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը:
Այսպես Յուրա Մովսիսյանը լավագույն ֆուտբոլիստների ցանկում հավաքելով 6,15 միավոր ութերորդն է, իսկ լավագույն հարձակվողների ցուցակում երրորդը:
Արազ Օզբիլիսը լավագույն կիսապաշտպանների ցուցակում 6,05 միավորով երկրորդն է: