Զարուհի Փոստանջյանի` նախագահ սարգսյանին ԵԽԽՎ-ում ուղղած հարցի վերաբերյալ քիչ առաջ ֆեյսբուքում իր կարծիքն էր հայտնել նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Զարուհի Փոստանջյանը երևի մտածում է, որ ինքը դեմք է, եթե կարողանում է Եվրոխորհրդարանում վիրավորել ոչ միայն Հայաստանի Հանրապետության Նախագահին, այլև ողջ պետականությունն ու գլոբալ իմաստով` հայությանը: Նման մարդիկ ոչ միայն խորհրդարանում, այլև «ԺԵԿ»-երում պետք է չաշխատեն: Պետականության մասին նրանց պատկերացումները զրոյական են»:

 

Հիշեցնենք, որ Փոստանջյանի հարցին ի պատասխան` նախագահը պատասխանել է, որ եթե ինքն ունենար այդքան գումար, կտրամադրեր Փոստանջյանին, որպեսզի նա գոնե կյանքից գոհ մնար: