Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է ևս մեկ կենտրոնական պաշտպան ձեռք բերելու տարբերակը՝ ՊՍԺ-ի հետ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:4): Այս մասին հաղորդում է Marca-ն:

Այդ խաղում «սերուցքայինների» պաշտպաններ Ռաուլ Ասենսիոն և Անտոնիո Ռուդիգերը կոպիտ սխալներ են թույլ տվեցին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին «Ռեալի» ղեկավարները պաշտպաններից միայն Դին Հյուսենի խաղն են հավանում, ով ակումբին միացել է այս ամռանը։ Վերջին օրերին իսպանական գրանդը վերսկսել է հետաքրքրությունը «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեի նկատմամբ, սակայն մերսիսայդցիները կարող են հրաժարվել նրան վաճառելուց։