Մեկնաբանելու որևէ կարիք չկա,պարզ է, որ Զարուհի Փոստանջյանը գտնվում է ,ինչ որ տիրույթում,կամ ինչ որ ազդեցության ներքո: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն անդրադառնալով Զարուհի Փոտանջյանի ԵԽԽՎ ելույթին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց:

«Կարծում եմ, որ այս անգամ լուրջ դերակատարում ունի ադրբեջանական լոբբին: Զարուհու նման հարցը միայն կարող էր թուրքը տալ ,այլ երկրի խորհրադարանում,որտեղ ոչ միայն մենք ենք նստած ,այլ նստած են ադրբեջանցիներն ու մեկ այլ երկրի ներկայցուցիչները: Ճիշտա նկատել նախագահը», - նշեց նա, հավելելով, «Միգուցե ազգովի հավաք անենք տանք Զարուհի Փոստանջյանին, որպեսզի իր մեջ այդ բավարավածությունը լինի»: