Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի էջում գրել է․

«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, որն զբաղեցնում էի ավելի քան երեքուկես տարի՝ սկսած 2021թ. դեկտեմբեր ամսից։

Շնորհակալ եմ վարչապետին՝ նման բարձր վստահության և ընձեռած հնարավորության համար՝ ծառայելու մեր պետությանն ու պետականության կայացմանը։ Շնորհակալ եմ նաև ՊՎԾ ողջ աշխատակազմին՝ այս տարիների արդյունավետ համագործակցության և լիարժեք փոխգործակցության համար։

Վստահեցնում եմ՝ այդ պատասխանատու կարգավիճակում բոլոր որոշումներիս և գործողություններիս հիմքում դրվել է բացառապես պետական և հանրային շահը։ Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։