Եթե առաջիկա  նախագահական ընտրությունների ժամանակ լինեն ընտրակեղծիքներ, ապա այդ դեպքում ընտրակեղծարարները կստանան  Հայաստանի  նախագաի թեկանծու Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը: Այս մասին «ժառանգություն» կուսակցության  առաջնորդն ասաց  իր  քարոզարշավի ընթացքում` լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանկ:

Րաֆֆի Հովհաննսիյանը երլույթ ունենալով մի խումբ քաղաքացիների առջև ասաց, որ այս ընտրություններում պայքար է լինելու նախագահի ինստիտուտի և սահմանադրության միջև, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի և կամ այլ թեկնածուի միջև .« Եվ մենք առաջին անգամ մեր պայքարով  ունենալու ենք դե յուրե նոր   նախագահ  Հայաստանի Հանրապետությունում»,- ընդգծեց Հովհհանիսյանը : Նա ասաց նաև, որ այդ պայքարը Հայաստանի շարքային քաղաքացու ձեռքում է:

«Եթե մեր ժողովրդի գերակշիռ մասը դուրս գա այդ անտարբերությունից, մի անգամ  մասնակցությունը կհաղթի կեղծիքին »,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ ընտրությունը տեղի է ունենալու ստի  և ճշմարտության միջև ու այդ ժշմարտությունը  չի կարող հաղթել, եթե քաղաքացիները չմասնակցեն ընտրություններին և նստեն տանը:

Նա նշեց, որ  այս ընթացքում  անպայման կայցելի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով հացադուլ է  հայտարարել և կխնդրի, որ վերջինս  վերանայի իր որոշումը .« Ի վերջո ավելի ճիշտ է, որ քաղաքացիենրն իրենց ընտրարշավով, իրենց մոտցումներով որպս  առողջ, որպես բանական  մասնակիցներ  սեփական առողջությունը հարվածի տակ չդնեն  և մասնակցեն ինչպես, որ իրենք որոշեն»,- ընդգծեց նա:

Նշենք նաև, որ  Րաֆֆի  Հովհաննիսյանի քարոզարշավը մեկնարկեց  Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքից: Նախագահի թեկնածուն շրջեց Երևանի փոխոցներով` ողջունելով անցորդներին:

Yerevannews.am