Տեղի է ունեցել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
Առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 19-20-ին, պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 26-27-ին։
Չեմպիոնների ուղի
- «Լուդոգորեց» (Բուլղարիա) / «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) / «Ղարաբաղ» (Ադրբեջան)
- «Լեխ» (Լեհաստան) / «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա) / «Պաֆոս» (Կիպրոս)
- «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Շտուրմ» (Ավստրիա)
- «Սելթիկ» (Շոտլանդիա) - «Կայրատ» (Ղազախստան) / «Սլովան» (Սլովակիա)
- «Բազել» (Շվեյցարիա) - «Մալմյո» (Շվեդիա) / «Կոպենհագեն» (Դանիա)
Լիգաների ներկայացուցիչների ուղի - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) / «Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Նիցա» (Ֆրանսիա) / «Բենֆիկա» (Պորտուգալիա)
- «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) / «Վիկտորիա» (Չեխիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա) / «Բրյուգե» (Բելգիա)