ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթակերն ակնկալում է, որ առաջիկա շաբաթներին միանգամից մի քանի երկիր կհայտարարի Ուկրաինայի կարիքների ապահովման նոր մեխանիզմի շրջանակներում ամերիկյան սպառազինության և զինամթերքի գնման համար միջոցների հատկացման մասին։
Նրանք կհետևեն Նիդեռլանդների օրինակին, որը հայտարարել է Կիևին 500 մլն դոլարի սպառազինություն, այդ թվում՝ Patriot համակարգի համար հրթիռներ փոխանցելու իր մտադրության մասին, ասել է Ուիթակերը։
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր Ուկրաինային երկու Patriot համակարգ տրամադրելու մտադրության մասին, որոնք կստացվեն ԱՄՆ-ից։