«Հրապարակը» գրում է. «Ազգային ժողովում երեկ շատ կարեւոր իրադարձություն էր: Նիստերի դահլիճն իր ներկայությամբ որոշել էր պատվել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ով մայիսից նախարար է աշխատում եւ Սահմանադրության պահանջով պետք է ներկայանա հարցուպատասխանի նիստերին, սակայն լեգենդն իրեն վեր է դասել Սահմանադրությունից եւ չի գալիս:
Նրան շատ պատահական հանդիպեցինք նիստերի դահլիճի ետնամուտքի մոտ: Մինչ կպարզեինք այս անակնկալ այցի նպատակը, պատգամավորները վրա տվեցին ու սկսեցին ողջագուրվել նրա հետ: Իսկ Էդիկ Շարմազանովը, սովորության համաձայն, առաջինը փորձեց ծառայություն մատուցել, այն է՝ թեւանցուկ անելով «ընկերոջը», մտցրեց դահլիճ՝ «փրկելով» լրագրողներից:
Սակայն այդ ողջագուրանքների ու բացականչությունների կարճ դադարների ընթացքում հաջողացրինք հետաքրքրվել, թե ինչու չի գալիս խորհրդարան եւ ինչպես ստացվեց, որ եկավ: Եվ ավելի վատ բան ստացվեց, լեգենդն իրեն պահեց հայկական դասական չինովնիկի պես, ստեց՝ առանց աչք թարթելու:
Պնդեց, թե ինքը երկու անգամ չի եկել խորհրդարան, սակայն հարցուպատասխանի ժամանակ, երբ Տաճատ Վարդապետյանը նրա մուտքը շնորհավորեց մի հարցով, թե 100 միլիոն տրամադրվել էր այդ ոլորտին՝ գույք գնելու, գնեցի՞ն, թե չէ, Յուրի Վարդանյանն ամբիոնի մոտ մի քիչ էլ դիսկոմֆորտ զգալով, մինչեւ պատասխանելը նախ հայտարարել էր, որ առաջին անգամ է ներկայանում Ազգային ժողով»:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում