Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Սպիտակ տանը անպատասխան թողեցին լրագրողի հարցը Արցախի հայ բնակչության վերադարձի վերաբերյալ։

Լրագրողը երկու ղեկավարներին ուղղված հարց էր հնչեցրել՝ արդյոք Արցախի հայ բնակչությանը կթույլատրվի վերադառնալ։ Հարցի երկրորդ հատվածը վերաբերում էր Դոնալդ Թրամփին խաղաղության Նոբեյլյան մրցանակի ներկայացնելու հնարավոր մտադրությանը։


Թե Փաշինյանը, թե Ալիեւը շրջանցեցին առաջին հարցը եւ պատասխանեցին միայն Նոբելյան մրցանակի վերաբերյալ հարցին։ Փաշինյանը սկսեց հումորներ անել այդ հարցի շուրջ, ապա խոսքը ուրախ տրամադրությամբ փոխանցեց Ալիեւին, որը նույնպես չխոսեց Արցախի ժողովրդի ճակատագրից։ Այսպիսով այդ հարցը սահուն կերպով շրջանցվեց։


Նշենք, որ ստորագրված փաստաթղթերում խոսք չկա Արցախի մասին։