«Թրամփի բարգավաճման և խաղաղության ուղին» կվերացնի հարաբերություններում առկա խոչընդոտները, կստեղծի կապեր հաստատելու հնարավորություններ և կբացի մեծ հնարավորություններ մի շարք երկրների համար՝ ներդրումների, կայունության և բարգավաճման առումով։ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Կովկաս։ «Թրամփի խաղաղության ուղին» մեծ հնարավորություններ կբացի շատ երկրների համար»,- շեշտել է Ալիևը։