ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ կարող էր վերածվել համաշխարհային պատերազմի, եթե Միացյալ Նահանգները չմիջամտեր։
«Եթե մենք չմիջամտեինք, կարող էր համաշխարհային պատերազմ լինել»,- շեշտել է Թրամփը։ Ըստ նրա՝ Ուկրաինան և Ռուսաստանը հակամարտությունը կավարտեին համաշխարհային պատերազմով, եթե ինքը այն չկանգնեցներ:
Սակայն այժմ, ըստ նրա, գլխավոր հարցը մնում է, թե երբ այդ հակամարտությունը կկարգավորվի։
«Դա կարող է տեղի ունենալ շատ շուտով»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։