Չեմ կարծում, թե կողմերը հետ կկանգնեն իրենց ստանձնած հանձնառություններից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին, Սպիտակ տանը կայացած ԱՄՆ, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ եռակողմ հանդիպմանը, խաղաղության վերաբերյալ եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ինչ հետեւանքներ կունենա կողմերից որեւէ մեկի կողմից ստանձնած հանձնառություններից հետ կանգնելը։
«Չեմ կարծում՝ դա տեղի կունենա։ Կարծում եմ՝ շատ լավ կլինի։ Ես նրանց ասել եմ։ Անձնական հանձնառությունս եմ տվել։ Ասել եմ՝ փոքրիկ խնդիրներ միշտ էլ լինում են։ Մեծերը լուծված են։ Իրենք երկուսն էլ գիտեն, որ եթե խնդիր լինի, կզանգահարեն ինձ, ես կշտկեմ։ Խնդիր չեն ունենալու»,– ասաց Թրամփը։