«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում այսօր՝ վաղ առավոտից, հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել, եւ զգոնությունը առավել կենտրոնացնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայր տանող ճանապարհի վրա ու դատարանում պահել զգոնություն, իսկ ողջ տարածքում՝ իրականացնել ուժեղացված ծառայություն։ Բանն այն է, որ այսօր Կենտրոնի նստավայր են բերելու «Հեղաշրջման պլանի» քրեական գործով կալանավորված 17 անձանց, որոնց մեջ է Բագրատ Սրբազանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը եւ այլ անձինք։
Ասել է թե՝ իրավապահ համակարգը այսօր՝ օրվա երկրորդ կեսից, ուժերը կկենտրոնացնի Կենտրոնի դատարանի շուրջ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: