ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ «հարմար պահին» կխոսի TikTok-ի մասին, հաղորդում է CNN-ը։
Թրամփը բազմիցս հետաձգել է ընկերության համար սահմանված վերջնաժամկետը. կամ վաճառել իր ակտիվները, կամ բախվել ԱՄՆ-ի արգելքին։
«Ես նախագահ Սիի հետ չեմ խոսել այդ թեմայով։ Հարմար պահին, երբ պատրաստ լինենք, կխոսեմ։ Մինչ այդ, մինչև ամեն ինչ կարգավորվի, պարզապես վերջնաժամկետը փոքր-ինչ կերկարաձգենք»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարսել է, որ կարծում է՝ հավելվածի գաղտնիության և ազգային անվտանգությանն առնչվող մտահոգությունները «խիստ չափազանցված են»։
«Ես TikTok-ի երկրպագու եմ։ Իմ երեխաները սիրում են TikTok-ը։ Երիտասարդները սիրում են TikTok-ը։ Մենք ուշադիր կլինենք անվտանգության նկատմամբ։ Եվ մենք ունենք հաճախորդներ, ամերիկացի հաճախորդներ»,- հավելել է նա։
Թրամփը բազմիցս երկարաձգել է TikTok-ը վաճառելու կամ արգելելու վերաբերյալ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ընդունված օրենքը։ Նոր վերջնաժամկետը նախատեսված է սեպտեմբերի 17-ին։