Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ռեկորդակիր է դարձել «Կրասնոդարում»։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը առաջնությունում 121 խաղում «գոլ+գոլային փոխանցում» հաշվարկում 73 միավոր ունի։ Նա 44 գոլ է խփել, կատարել 29 գոլային փոխանցում։ Սպերցյանը գերազանցել է Ժոազինյոյի ռեկորդը (71)։

Սպերցյանը նաև «Կրասնոդարի» սաներից առաջինն է, ով ակումբի հիմնական թիմում գոլային փոխանցումների հեթ-տրիկ է գրանցել։

Սպերցյանը «Կրասնոդարի» միայն երկրորդ ֆուտբոլիստն է, որը ՌՊԼ-ում երեք գոլային փոխանցում է կատարել։ Նա առաջնության 6 խաղում 4 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել։ «Կրասնոդարի» պատմության մեջ դեռ ոչ մի ֆուտբոլիստ մեկնարկային 6 խաղում նման արդյունավետություն ցույց չտվել։