ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սնանկության կառավարչի կողմից առերևույթ անօրինական գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ–ից։
Նախաքննության ընթացքում իրականացված բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն ՀՀ դրամն ամբողջությամբ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: