«РБК Спорт»-ը կազմել է Ռուսաստանի առաջնության մեկնարկային 11 տուրերի լավագույն գոլերի հնգյակը:

Ցուցակում հինգերերոդ տեղում է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Զենիթի» դարպասն ուղարկած գոլը:

Տուրի լավագույն գոլ է ճանաչվել Հալկի խփած գնդակը։

Մեկնաբանելով Յուրայի գոլը, կայքը գրում է. «Այդ գոլի մեջ ամենամեծ  ներդրումն առաջին  հերթին ուներ  Արաս Օզբիլիսը, ով փայլուն կերպով  ձախ թևում խաբեց  Տոմաշ Գուբոչանին այնպես, կարծես  նրա դիմաց դպրոցական էր, այլ ոչ թե Սլովակիայի  հավաքականի խաղացող: Օսբիլիսը  հասավ դարպասի մոտ և փոխանցում կատարեց Մովսիսյանին, ում մնում էր միայն առաջ բերել ոտքը»: