Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականում խփեց 52-րդ գոլը եւ շրջանցեց Թիերի Անրիին (51) ազգային թիմի լավագույն ռմբարկուների ցուցակում։
Մբապեն երկրորդն է եւ ռեկորդակիր Օլիվիե Ժիրուից հետ է 5 գոլով։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթել է Իսլանդիային։
Մբապեն Ֆրանսիայի հավաքականում նորամուտը նշել է 2017թ․ մարտին 18 տարեկան, 3 ամսական եւ 5 օրականում։
Նա ազգային թիմի հետ մասնակցել է 92 հանդիպման, կատարել է նաեւ 38 գոլային փոխանցում։