Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն խաղացող» մրցանակին՝ Liga Portugal Awards-ի վարկածով։
Ռոնալդուն հայրենիքում հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում»։
«Հույս ունենք, որ նրա թանգարանում դեռ տեղ մնացել է։ Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն խաղացող» մրցանակին»,- նշվում է պորտուգալական լիգայի հաղորդագրությունում։
«Սպորտինգի» կազմում Ռոնալդուն մասնակցել է 31 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։