Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին առաջին տուրի հանդիպումները։

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդին» եւ հաղթեց 2:1 հաշվով անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի դուբլի շնորհիվ։

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։ Աչքի ընկան նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու բելգիացի հարձակվող Ժերեմի Դոկուն։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր, սեպտեմբերի 18

«Մանչեսթեր Սիթի» - «Նապոլի»՝ 2:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 56, Ժերեմի Դոկու, 65

Հեռացում՝ Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), 21

«Նյուքասլ Յունայթեդ» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ)

Էնթոնի Գորդոն, 90 - Մարկուս Ռեշֆորդ, 58, 67

«Սպորտինգ» - «Կայրաթ»՝ 4:1

Ֆրանսիշկու Տրինկան, 44, 64, Ալիսոն Սանթոս, 66, Ժեովանի Կենդա, 68 - Էդմիլսոն, 86

Չիրացրած 11մ՝ Մորտեն Յուլման («Սպորտինգ»), 21

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Գալաթասարայ»՝ 5:1

Դավինսոն Սանչես, 37, ինքնագոլ, Ջան Ուզուն, 45+2, Ժոնատան Բուրկարդտ, 45+4, 66, Անսգար Կնաուֆ, 75 - Յունուս Ակգյուն, 8

«Բրյուգե» - «Մոնակո»՝ 4:1 (տեսանյութ)

Նիկոլո Տրեզոլդի, 32, Ռաֆայել Օնիեդիկա, 39, Հանս Վանակեն, 43, Մամադու Դիահոն, 75 - Անսու Ֆատի, 90+2

Չիրացրած 11մ՝ Մագնես Ակլիուշ («Մոնակո»), 10

«Կոպենհագեն» - «Բայեր»՝ 2:2 (տեսանյութ)

Ջորդան Լարսոն, 9, Ռոբերտ, 87 - Ալեխանդրո Գրիմալդո, 82, Պանտելիս Խացիդիակոս, 90+2, ինքնագոլ