Հակառակ տարածված լուրերի, որ Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան բաժանվել են, սիրահար զույգը ապացուցել է, որ իրենք նախկինի պես միասին են: Երգիչը և ռուս թենիսիստուհին վերջերս հանգստացել են սպիտակ զբոսանավի վրա Մայամիում գտնվող իրենց տան մերձակայքում:
Փոքրիկ ծովային շրջագայության սիրահար զույգը իր հետ վերցրել է նաև իրենց ընտանի կենդանիներին՝ գերմնական հովվաշուն Լուկասին և շոկոլադե գույնի լաբրադոր Ջեկին: Կուրնիկովան ծովային զբոսանքին է մեկնել սպիատկ լողազգեստով և սպիտակ կարճ տաբատով:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին հայտնվել էին լուրեր Կուրնիկովային և Իգլեսաիասի ամուսնության մասին, սակայն հարսանիքը այդպես էլ տեղի չունեցավ: Դրանից հետո ավելի հաճախ սկսեցին հայտնվել զույգի բաժանման մասին լուրեր, որոնք ինչպես պարզվեց իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունեին: