Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան դժգոհել է, որ օրենսդրական սահմանափակումների պատճառով ակումբը չի կարողանում սկսել նոր ստադիոնի կառուցումը։

«Ամոթալի է այսպիսի իրավիճակը։ Միլանում սպորտը մղվել է երկրորդ պլան։ Մենք չեն կարողանում ապահովել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի համար պահանջները «Սան Սիրո» ստադիոնում, որը նաեւ չի ստացել Եվրո-2032-ի հանդիպման իրավունք։

Պատճառն այն է, որ 30 տարի առաջ քաղաքականություն մտած մարդիկ չափազանց պահպանողական են եւ չեն հասկանում , որ «Ինտերի» եւ «Միլանի» նման ակումբներին անհրաժեշտ է ժամանակակից պահանջներին համապատասխանող ստադիոն։

«Ինտերն» ու «Միլանը» ստիպված կլինեն լքել Միլանը, եթե այսպես շարունակվի եւ խնդիրը լուծում չստանա։ Դա ահավոր կլինի քաղաքի համար։ Ես լավատեսորեն եմ տրամադրված։ Հույս ունեմ, որ առողջ միտքը կգերակայի»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Սան Սիրոն» կառուցվել է 1926-ին, վերակառուցվել է 1956-ին եւ 1989-ին։