Եվրամիությունը կարող է սահմանափակումներ կիրառել մի շարք չինական, հնդկական և ղրղզական ընկերությունների նկատմամբ՝ հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի շրջանակներում։Այս մասին հաղորդում է EUObserver-ը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագծին, որը առաջարկում է նոր սահմանափակող միջոցառումներ։

Սև ցուցակում կարող են ներառվել չինական CASIC (China Aerospace Science and Industry Corporation) և Tianjin Xishanfusheng International Trading ընկերությունները, ինչպես նաև Old Vector-ը և Ղրղզստանի Grinex կրիպտո բորսան։ Ավելին, առաջարկվում է պատժամիջոցներից խուսափելու մեջ ներգրավված ընկերությունների մոխրագույն ցուցակում ավելացնել 11 ընկերություն մայրցամաքային Չինաստանից և Հոնկոնգից, երեքը՝ Հնդկաստանից և երկուսը՝ Թաիլանդից։