Փոքր բայց կարևոր հանգամանք. տասնյակ տարիներով փակված լինելուց հետո Պետական պատկերասրահի գավիթը 2018 թվականից հետո դժվարությամբ, բայց ազատվեց։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր էջի ուղիղ եթերում ցուցադրելով այդ հատվածները։


Նա, մասնավորապես, նշել է. «նույնքան աներևակայելի է որ Աբովյան փողոցի մայթը ազատվեց։ Էլի շատ դժվար քաշքշուկների արդյունքում, բայց այնուամենայնիվ ազատվեց և հեղափոխությունից հետո միայն դա հնարավոր դարձավ։


«Սա էլ Աոքսի շենքն է. պատմությունը հիշում եք, որ այլևս կառավարության սեփականություն է՝ ապօրինի սեփական շնորհումից հետո և հիմա կառավարության կողմից վարձակալության է տրված մասնավորի, որը հիմա ներսում նորոգման աշխատանքներ է անում։ Հույս ունենք առաջիկայում կտեսնենք այն արդեն բացված և, իհարկե, վարձակալության գումարները կմտնեն պետական բյուջե»։