Ռուսաստանի դեմ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) կողմից առաջ քաշված նոր պատժամիջոցները ներառում են զբոսաշրջության ոլորտում սահմանափակումներ: Այս մասին հաղորդում է EUObserver-ը՝ հղում անելով հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ ԵՄ-ի առաջարկներին։

«Ռուսաստանում զբոսաշրջության հետ անմիջականորեն կապված ծառայությունների մատուցումը կարգելվի», - փաստաթղթից մեջբերում է պորտալը: Թե կոնկրետ ծառայությունների մասին է խոսքը, չի նշվում։

EUObserver-ը նաև նշում է, որ 2024 թվականին ԵՄ-ն ռուսներին տրամադրել է 552,000 Շենգենյան զբոսաշրջային վիզա, ինչը 10%-ով ավելի է 2023 թվականի համեմատ։

2014 թվականին ԵՄ-ն արգելք դրեց Ղրիմում զբոսաշրջային ծառայությունների մատուցման վրա։

Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրեց ԵՄ առաջարկները հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ: Դրանք ներառում են, մասնավորապես, 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը, ինչպես նաև կրիպտոարժույթների և բանկերի վերաբերյալ միջոցառումները։