Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանը համայնքապետ է ընտրվել մարտին՝ գլխավորելով «Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքը(«Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ)։ Նա ստացել էր 6508 ձայն՝ ընտրողների 57%-ը։