ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, խոսել է նրա նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

Ըստ Թրամփի՝ ինքը և Թուրքիայի նախագահը երկար ժամանակ ընկերներ են եղել։

«Նույնիսկ չորս տարի, երբ ես վտարանքի մեջ էի, ինչպես պարզվեց անարդարացիորեն։ Ընտրակեղծիքներ. գիտեք, նա ընտրակեղծիքների մասին բոլորից լավ գիտի։ Բայց երբ ես վտարանքի մեջ էի, մենք դեռ ընկերներ էինք։ Դա միշտ լավ միջոց է բարեկամությունը ստուգելու համար, բայց նա շատ հարգված մարդ է։ Նա շատ հարգված է իր երկրում, ամբողջ Եվրոպայում և ամբողջ աշխարհում, որտեղ նրան ճանաչում են։ Նա կառուցել է հսկայական, հզոր բանակ, օգտագործում է մեր սարքավորումների մեծ մասը, և մեզ համար պատիվ է հյուրընկալել նրան Սպիտակ տանը», - ասել է ԱՄՆ նախագահը։