Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում հյուրընկալել է խորվաթական «Ռիեկային»։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում 1:0 հաշվով հաղթեց «Նոան»։

Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից 6-րդ րոպեին անկյունայինից հետո աչքի ընկավ 27-ամյա բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը (տեսանյութ)։

30-րդ րոպեին հեռացվեց «Ռիեկայի» խորվաթ կիսապաշտպան Նիկո Յանկովիչը։

Ընդմիջում է։