Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իրականում ջերմ աշխատանքային հարաբերություններ ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է РИА Новости-ն:
«Մեր միջև իրականում ջերմ աշխատանքային հարաբերություններ են», - ասել է Պուտինը Валдай միջազգային քննարկման ակումբի նիստում։
Ռուսաստանի նախագահը նաև արտահայտվել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի մասին։
Պուտինը նշել է, որ Թրամփը սիրում է մի փոքր ցնցել, բայց նաև գիտի լսել. նա հարմարավետ զրուցակից է։
«Իմ կարծիքով՝ նախագահ Թրամփին մենք վաղուց ենք ճանաչում, նա սիրում է մի փոքր ցնցել. մենք բոլորս տեսնում ենք դա, ամբողջ աշխարհը տեսնում է դա։ Բայց, որքան էլ տարօրինակ թվա, նա հիմնականում այնպիսի մարդ է, որը գիտի լսել։ Նա լսում է, լսում, արձագանքում։ Այսպիսով, ես կասեի, որ նա հարմարավետ զրուցակից է»,- ասել է Պուտինը։
Ինչ վերաբերում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինին, ապա նա, ըստ Ռուսաստանի առաջնորդի, իր ընկերն է։
«Հիմա անդրադառնամ Չինաստան կատարած իմ այցին։ Եվ երբ մենք խոսեցինք իմ ընկերոջ հետ... Ես իսկապես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինին համարում եմ իմ ընկերը. մենք հաստատել ենք շատ վստահելի, անձնական հարաբերություններ»,- ասել է Պուտինը։