«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանից (Յուվեցի Կարոյից) պարզել՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը «կողմ» քվեարկելը կապված է որդու եւ իր շուրջ պտտվող քրեական պատմությունների հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. ««Մտածում եք՝ գոնե Կոստանյանը ձեզ կազատի՞ քրեական պատասխանատվությունից»,- հարցին պատգամավորն այսպես պատասխանեց. «Չէ, տենց բան չի եղել։ Իմ տղան կամ ես տենց խնդիր չենք ունեցել։ Գեւորգ Կոստանյանը եղել ա իմ տղայի դասախոսը, էդքան բան, այլ բան չկա»»,- մեջբերում է «Ժողովուրդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: