Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և Գազայի հատվածում կարգավորման հարցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Մանրամասն քննարկվել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու ծրագրի համատեքստում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բանակցային լուծում գտնելու և Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման վերաբերյալ: