Մի քանի օր առաջ, ըստ «Իրավունքի» տեղեկությունների, Վերաքննիչ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, վարելով իր ծառայողական մեքենաներից մեկը, բախվել է մեկ այլ մեքենայի, որի հետեւանքով մի քանի հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։

Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Սակայն այս վթարը չի գրանցվել ոստիկանությունում, որի հետ կապված կփորձենք տեղեկություններ ստանալ հենց ոստիկանությունից»,-գրում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):