ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը նոյեմբերի 1-ից սկսած մաքսատուրքեր կսահմանի այլ երկրներից ներմուծվող բոլոր միջին և ծանր բեռնունակության բեռնատարների նկատմամբ։

«2025 թվականի նոյեմբերի 1-ից սկսած՝ այլ երկրներից Միացյալ Նահանգներ մտնող բոլոր միջին և ծանր բեռնունակության բեռնատարների նկատմամբ կգործի 25% մաքսատուրք»,- Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը։

Սեպտեմբերի 25-ին Թրամփը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած Միացյալ Նահանգները 25% մաքսատուրք կսահմանի «աշխարհի այլ մասերում արտադրված բոլոր ծանր (մեծ) բեռնատարների համար»։